Միայնակ հացադուլավորը. երիտասարդն արդեն 4-րդ օրն է, ինչ ՄԱԿ-ի դիմաց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News 

4-րդ օրն է, ինչ Լևիկ Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի առջև հացադուլ է անում` այդ կերպ խնդրելով Ռուբեն Վարդանյանին` դադարեցնել հացադուլը, որը Արցախի նախկին պետնախարարը իրականացնում է արդեն 2 շաբաթ` ընդդեմ իր և Բաքվում պատանդառված հայ գերիների դեմ պարտադրված դատական ֆարսերի։   

Խաչատրյանի խոսքով, ամբողջ հայությունը պետք է միավորվի այս հարցի շուրջ ու միջազգային կառույցներից պահանջի ուշադրություն դարձնել գերիներին և քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման համար․
«Տարիներ շարունակ բարեգործություն անես ու հիմա, երբ որ պետք լինի, որ քեզ աջակցեն ու դու մնաս մենա՞կ, դա անարդարություն է»,- ասաց Լևիկ Խաչատրյանը։ 

Մանրամասները 24News-ի տեսանյութում։

 

--00—ԱՊ