ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Հռոմում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իրանում մտրակի 99 հարվածի ենթարկվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
2023 թվականի սեպտեմբերին սաուդական ակումբը այցելեց Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղ անցկացրեց տեղի «Պերսեպոլիսի» հետ (2:0): Երկիր կատարած այցի ժամանակ Ռոնալդուն հանդիպեց իր երկրպագուներից շատերին, այդ թվում՝ Ֆաթիմա անունով իրանցի նկարչուհուն, ում նա գրկեց և համբուրեց (համարվում է իրանական օրենքների լուրջ խախտում, որը արգելում է ցանկացած ֆիզիկական շփում կանանց հետ հասարակական վայրերում):
Ավելի ուշ լրատվամիջոցները գրել էին, որ պորտուգալացին որպես պատիժ կարող է մտրակի 99 հարված ստանալ, եթե կրկին այցելի Իրան։
«Իրանում «Ալ-Նասրի» վերջին խաղում ֆուտբոլիստին չօգտագործելու որոշումը կայացվել է բացառապես բժշկական նկատառումներով՝ կապված Կրիշտիանու Ռոնալդուի աննշան վնասվածքի հետ՝ բարդություններից խուսափելու համար: Դեսպանատունը Իրանի դատական իշխանություններից տեղեկացել է, որ Կրիշտիանու Ռոնալդուին իբր մտրակի 99 հարվածի ենթարկելու մասին հաղորդումը պարզապես լրատվամիջոցների հորինվածք է, և որ այս հարցով դատարանի որոշում չի կայացվել, ասվում է դեսպանատան սոցցանցերում տարածված հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ