Փարիզը շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_16-44-39

Ֆրանսիան շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի կողմից այդ գործողությունների դադարեցումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն France Inter ռադիոկայանի եթերում։

«Մեր հետախուզությունն ունի սեփական  հնարավորությունները, - ասել է նա: - Մենք ուկրաինական կողմին ենք հաղորդում մեր ունեցած տեղեկատվությունը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։ 

--00—ՅՄ