Այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, «վերաբերում է սպասվող մարտահրավերներին»․ Շարաա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

dd

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան ընդգծել է ազգային միասնությունն ու համերաշխությունը Լազկիյե նահանգում Ասադի տապալված ռեժիմի կողմնակիցների հետ բանակի բախումների ֆոնին․

«Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը»,- հայտարարել Է ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ նշելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, «վերաբերում է սպասվող մարտահրավերներին»:

Բախումները Ասադի աջակից ալավիների և կառավարական ուժերի միջև շարունակվել են ամբողջ գիշեր մի քանի քաղաքներում: 

Դիմելով Ասադի կողմնակիցներին՝ Ալ-Շարաան ասել է.  «Մենք մի ժողովուրդ ենք, որը ցանկանում է վերականգնել ձեր կողմից ավերված երկիրը, և մենք որևէ մեկի արյունը թափելու մտադրություն չունենք: Մենք այն ժողովուրդն ենք, որը պայքարում է պատվով, իսկ դուք՝ նրանք, որ պայքարում են առանց պատվի»։  


 

--00—ՍՊ