ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
«Ալաշկերտը» և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
35-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտում» հանդես էր գալիս 2015 թվականից։
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Արտակ Գրիգորյանին նվիրվածության և հսկայական աշխատանքի համար ու հաջողություն մաղթել փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:
--00--ԶՀ