ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ԱՄՆ ֆոնդային շուկան հերթական անկումն է գրանցել: Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրկնապատկել Կանադայիցներմուծվող մետաղների մաքսատուրքերը՝ ի պատասխան Կանադայի ծրագրերի՝ բարձրացնելու ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայի գինը:
Երկօրյա անկման ավարտին երկու կողմերն էլ որոշակի զիջումների են գնացել՝ շուկան թողնելով որոշակի անորոշության մեջ:
ԱՄՆ նախագահը դեռևս նախատեսում է 25%-անոց նախնական մաքսատուրքերի կիրառումը Կանադայի դեմ՝ տեղական արտադրանքիխթանման նպատակով:
«Մենք ճիշտ ենք վարվում։ Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը»,- նշել է Թրամփը:
Ռամոն Պերեյրասը վերջին 36 տարիներին ղեկավարել է իր «Տաբերնա դել Ալաբարդերո» բիզնեսը, որը դիմակայել է COVID-իհետևանքներին և նախագահ Թրամփի առաջին ժամկետի մաքսատուրքերին:
«Հիշո՞ւմ եք 2018-ը, 2020-ը։ Ասում էին՝ ամեն ինչ կարգավորվելու է։ Քաղաքականությունն էլ իր խաղն ունի, այնպես չէ՞»,- նշել է Պերեյրասը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ