Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. 168.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

4ba03654-fe88-4e8f-a429-b8e826e1bf37

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի:

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ավելի վաղ «Առավոտին» ասել էր Վահագն Մկրտչյանը։

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել՝ ի վերջո, ո՞վ է կեղծ փաստաթղթի հեղինակը, ո՞ւմ ձեռքով է գրվել կեղծ համաձայնագիրը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ