ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց երկու ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամ աջակցության ծրագիրը:
Ըստ գործող կարգավորումների, ծրագիրն ավարտվում է հունվարին, սակայն այս որոշմամբ զոհված զինծառայողների ընտանիքները փետրվար և մարտ ամիսների համար եւս կստանան աջակցությունը:
Խոսքը թվով 22 անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին է:
Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 13.200.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
--00--ԱՀ