Պեդռոն ազնվություն ու քաջություն գտավ և հերքեց իր գրառումը․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

82122041_0_0_1100_619_1920x0_80_0_0_1448f9cb82907c8f3529b22f1dc61206

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:

Ուրախ եմ, որ Պեդռոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:

Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա: 

Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին»:

--00—ՅՄ