ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տվել. ավելացել է բանակցություններում համաձայնեցված կետերի թիվը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սակայն, դեռևս կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
--00--ԶՀ