Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

20250316_gaf_x99_002

«Անսար Ալլահ» ապստամբների շարժման կողմից վերահսկվող Եմենի տարածքում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

Հութիների կողմից նշանակված իշխանությունները նշել են, որ բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ են: Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ հարվածների զոհ է դարձել հինգ երեխա, վիրավորների թվում կա ինը երեխա։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

--00—ՅՄ