ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ավելի քան 350 պաղեստինցի է զոհվել զանգվածային հարվածների հետևանքով, որոնք անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հասցրել են Գազայի հատվածին։ Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչների տվյալներով՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը ներկայում կազմում է 356։
Նշվում է, որ նրանցից շուրջ 180-ը զոհվել են օդից Գազա քաղաքի ուղղությամբ իրականացված իսրայելական գրոհների հետևանքով։ Վերջին տվյալներով իսրայելական ավիահարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 1000 մարդ։
--00—ՅՄ