Իսրայելը միջնորդներին հայտնել է, որ հրաժարվում է հրադադարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Screenshot_2

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցությունների միջնորդներին հայտնել է, որ այս պահին հրաժարվում է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմից։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով եգիպտական աղբյուրներին։

Լիբանանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության անդամ Բասամ Հալյաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մտադիր չէ Գազայի հատվածի շուրջ բանակցություններում փոխզիջման գնալ Իսրայելի հետ, քանի որ, նրա խոսքով, Իսրայելը խախտել է ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների պայմանները:

Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։

--00—ՅՄ