Սստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_17-52-50

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն:

Սստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ

ա) Բաքուն չի շտապում և էսկալացիայի հարմար նոր պատուհան ու հնարավորություն է փնտրում,

կամ

‘բ) Բաքուն նոր պահանջագիր է ներկայացրել Նիկոլին՝ առաջարկելով համաձայնեցված տեքստը համալրել Հայաստանի լրացուցիչ պարտավորություններով ու նախապայմաններով,

կամ

գ) արտաքին որոշում է կայացվել ՀՀ-ում ազատվել Նիկոլի՝ ցածր վարկանիշով կառավարչությունից, և Բաքվի միջոցով ձգձգում են թղթի կտորի ստորագրումը, որպեսզի Նիկոլին զրկեն արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին նորից խաբելու հնարավորությունից:

Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի՝ վերջում ստանում ես  այն՝ ինչ ունես:

Հ.Գ. Ժողովուրդ ջան, էս ողջ աղետալի պատմության մեջ Էդքան ասեցինք՝ փոխել է պետք «բանակցողին»: Կապիտուլյացիա ստորագրողը, Արցախն ուրացողը, ՀՀ տարածքներն օկուպացիայի հանձնողն ինչպե՞ս կարող է որևէ ժողովրդի ճակատագիր որոշել»:

--00—ՅՄ