ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մեկ անգամ ևս լսեք հաղթանակից հետո յուրային զորքի հետ խոսող, հայրենատեր գերագույն հրամանատարի խոսքը: Լսեք ու հանկարծ մտքներովդ չանցնի համեմատել այսօրվա եղածի հետ:
Այսօրվա կապիտուլյանտները նախորդ իշխանությունների ամենավատ կերպարի եղունգն անգամ չարժեն:
Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի հպարտության ու հիշատակի այս օրը, բացի կապիտուլյանտներին ուղղված հայհոյանքից` ցավոք ուրիշ այլ բան չեն թողել: Հավիտյանս անիծվեք դուք ու ձեր անունները:
Աղոթում եմ պատերազմը հերոսաբար հետ մղած 75 զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: Հավերժ հիշատակ նրանց:
Ապրիլյան քառօրյա մարտերով անցած բոլոր տղերքին մաղթում եմ ուժ, կորով և համբերություն: Աստված մեծ է, այսպես չի մնա»:
--00—ՅՄ