Գյումրեցին ՔՊ-ի առաջ կուչ չի գա, մեծ դժգոհություն կա նրանց հանդեպ, իրենց կամքը կարտահայտեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ՀՀ երկրորդ քաղաքի ընտրությունները լուրջ գործոն են այս իշխանության համար, նրանք ցածր վարկանիշ ունեն, ամեն ինչ անում են ռեինկարնացիայի համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը։

«Կամ Նիկոլը Գյումրիում կվերջանա, կամ՝ այն կդառնա նրա ռեինկարնացիան, խաղադրույքները մեծ են։ Գյումրիում Փաշինյանը վախի մթնոլորտ ուզեց ստեղծել, եկավ ու ասաց՝ կուղարկեմ նկուղ, դա մեկ հոգուն չէր ուղղված, բայց գյումրեցին կուչ չի գա նրանց առաջ։ Իշխող թիմը պարտության դեպքում տարբեր սցենարներ ունի, ընդդիմությունը պետք է համահունչ գործի»,- հավելեց Գևորգյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՅՄ