Մագնիսական փոթորիկներ են սպասվում, ի՞նչ ախտանշաններ են լինում մարդկանց մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ՍՍ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ռն, որ կանխատեսվում է մագնիսական փոթորիկներ մարտի 23-ին։

«Պլազմային ամպի ժամանումը, որի հետ կապված է գեոմագնիսական իրավիճակի սպասվող վատթարացումը, Երկրի ուղեծիր, ըստ հաշվարկների կանխատեսվում է Երևանի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 04-ին։ Այդ գեոմագնիսական լարվածության հետ կապված ընդհանուր տևողությունը կկազմի ավելի քան 30 ժամ: 

Ամենաուժեղ մագնիսական փոթորիկները սպասվում են Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, առավելագույնը՝ առավոտյան ժամը 09:00-ին: Այս պահին փոթորկի ամենահավանական մակարդակն համարվում է G3 (ուժեղ): Ավելի բարձր G4 մակարդակի հասնելու հավանականությունը մոտ 10% է:

Նախնական՝ փոթորիկների ֆոնին, հնարավոր է, բևեռափայլի գոտու իջեցում մինչև 50-55 աստիճան աշխարհագրական լայնություններ, այսինքն՝ մինչև Մոսկվա նույնիսկ ավելի ցածր։

Ի՞նչ ախտանշաններ են լինում մարդկանց մոտ մագնիսական փոթորիկների ժամանակ:
Մագնիսական փոթորիկները ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների և հղիների վրա։ Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են.

գլխացավ

գլխապտույտ

սրտխառնոց և փսխում

ցավ հոդերի և մկանների մեջ

ջերմություն

բարձր արյան ճնշում

անքնություն.

Նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են և մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

--00—ՍՊ