Վրացիները ջերմ ընդունելություն են խոստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

485081536_18302087779232736_1390232906079157923_n

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՖԱՖ երկրպագուական շարժումը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ մարտի 23-ին, ներկա կգտնվի Վրաստան — Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։

ՖԱՖ-ը հայտարարություն էր տարածել՝ երթ կազմակերպելու և նախապես համաձայնեցված երթուղով շարժվելու մասին։

Sportall.ge մարզական կայքի վրացի մեր գործընկերները, ի պատասխան այս հայտարարության, հաջողություն են մաղթել մեր երկրպագուներին։

«Վրացի երկրպագուներին Երևանում լավ ընդունեցին, հուսով ենք՝ Թբիլիսիում նույնպես նույն հյուրընկալությունը կցուցաբերենք, և որևէ միջադեպ տեղի չի ունենա։ Վրացական ասացվածքն ասում է՝ «Հյուրն Աստծոն է»․ սա լավագույնս արտահայտում է մեր մշակույթի և հյուրի նկատմամբ հարգանքի բազմադարյա ավանդույթը»։

Ի պատասխան մեր վրացի գործընկերների, շնորհակալություն ենք հայտնում ջերմ մաղթանքների և համագործակցության համար։ Հուսով ենք, որ ֆուտբոլային հանդիպումը կանցնի խաղաղ և բարեկամական մթնոլորտում՝ արտացոլելով երկու ժողովուրդների միջև եղած փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ