Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո հայ երկրպագուների նկատմամբ տեղի ունեցած միջադեպից հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: 

«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

--00--ԱՀ