ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։
Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը.
Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս,
2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում վարկային գործակալ,
2010-2021թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
Կրթություն
2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
--00--ՀԱ