ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ճապոնիայի Ցուսիմա կղզու տարածքում կորել է կապը շտապօգնության ուղղաթիռի հետ, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռի հետ կապը կորել է ժամը 15։00-ից, երբ այն գտնվում էր ծովի վրա՝ Նագասակի պրեֆեկտուրայի Ցուսիմա կղզու մոտ։
Ծովային անվտանգության ծառայությունը հետախուզում է սկսել պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, նշել է հեռուստաալիքը։
--00—ՅՄ