Զելենսկին դիմում է Պուտինին՝ խնդրելով բանակցություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ: 

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ամբողջ Ուկրաինայի տարածքում ընթանում են ռազմական գործողություններ: Եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնել արյունահեղությունը »,- ասել է Զելենսկին:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ