Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է ձևավորված փաստաթուղթ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն այդ հանդիպման համար հիմք է անհրաժեշտ՝ փաստաթղթի տեքստ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Նա նաև հավելել է, որ երկու երկրների բանակցությունների ուղղակի հանդիպման հնարավորությունը դեռ անհայտ է, քանի «որ ուկրաինական կողմը դեռ չի պատասխանել Բելառուսում հանդիպելու առաջարկին»։

--00—ԼՄ