ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել:
Կարապետյանը պոկում վարժությունում արժանացել ոսկե մեդալի` գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը, հրումում հայազգի մարզիկը բարձրացրել է 185 կգ-ն: Արդյունքում նա հայտնվել է չորրորդ հորիզոնականում՝ երկամարտի 345 կգ արդյունքով:
Այսօր պայքարի դուրս կգա նաև 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Վաղը հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը։