ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսի ստեղծած իրավիճակին աշխարհում ու Հայաստանում և կոչ արել արտակարգ ռեժիմի պայմաններում պահպանել կարգապահություն, զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։ Գրառումը՝ ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ։
Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։
Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների մոտ ավելանում են վարակակիրների թիվը։
Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։
Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը, և հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ։
Իշխանությունն առողջ քննադատությունը պետք է ընդունի և օգտակար հետևություններ անի,այլ ոչ թե սվիններով ընդունի։
Ինչպես կասեր դասականներից մեկը, «քննադատել»՝ հոգեպես տառապել է նշանակում։
Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։
Հայաստանը մեկն է և այն բոլորինս է։
Այսօր աշխատելու և համաճարակը կանխելու ժամանակն է։
Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ։
Հ.Գ.Հայկը հաղթել է Բելին,հաղթելու է նաև կորոնավիրուսին։
Առողջ եղեք»,-գրել է Շարմազանովը: