ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվին:
«Մեկ օրում՝ կորոնավիրուսի 452 դեպք և 6 մահ։
Եվս 6 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մահացել են այլ հիվանդություններից։
Սա է Նիկոլի կառավարման հայելին։
Ելքը հրաժարականն է և արտահերթ ընտրությունները։
Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի»,-գրել է Շարմազանովը: