ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է.
«ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են:
Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե’ հիվանդության կլինիկական, թե’ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը»: