Հազարավոր սովյալներ ունենք, ու իշխանավորներից ոչ մեկի պետքը չի. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

գևորգ

 «Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի...»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ  պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.



«Մարդիկ սոված են, ուտելիք չունեն...

Հազարավոր սովյալներ ունենք, ու իշխանավորներից ոչ մեկի պետքը չի:

Ոստիկաններին օրուգիշեր հանել-կանգնացրել եք դրսում՝ առանց հավելավճարի...

Մենակ արգելք ու սպառնալիք եք տարածում...

Բա ո՞ւր մնաց ձեր հպարտ քաղաքացին...»։