ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել.
«Սիրելի հայրենակիցներ,
COVID-19-ով պայմանավորված իրավիճակն իր սահմանափակումներն է հաղորդել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշելու, զոհերի հիշատակը հարգելու ավանդական ընթացքին։
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ապրիլի 24-ին, Ուկրաինայի ժամանակով ժամը 07:00-ից սկսած, բոլոր ցանկացողները կարող են իրենց անուն ազգանունով հաղորդագրություն ուղարկել +37433191500 համարին։
Հաղորդագրություն ուղարկած անձանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին»։