ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ:
«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների ողջ պատասխանատուն իշխանությունն է»,- նշվում է հաղորդագրությունում:
«Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը նախատեսված է այսօր՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց:
--00—ԼՄ