Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: