ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Իրանի խորհրդարանը մայիսի 4-ի նիստում հավանության է արժանացրել պետության դրամավարկային ու բանկային քաղաքականության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռիալից կանցնի թումանին (1 թումանի արժեքը կհամապատասխանի 10,000 ռիալի)։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։