ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում։
Հավերժ փառք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի բոլոր հերոսների առջև, որոնք դրել են մեր անկախ պետականության անսասան հիմքերը:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի շարունակել նրանց անձնանվեր գործը և դիմակայել նույնիսկ չսպասված մարտահրավերներին:
Շնորհակալություն առաջնագծի մեր զինվորներին, նաև նվիրյալ բուժաշխատողներին, որոնց շնորհիվ մենք կարող ենք արժանապատվորեն խոնարհվել Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում հայ ազգի շարունակականությունը ապահովված հերոսների առջև»: