Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ ԱՀԿ պատվիրակությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

8842ab41-e5f1-4fb5-b2c1-e708e7e18d84.jpg



Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:



Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է»,-հայտնել են պատվիրակության անդամները:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:

Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:

--00—ԶՀ