ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելի վաղ չեղարկված Դանիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվել է:
Խաղի կազմակերպիչները փորձել են չթողնել թիմն առանց երկրպագուների. աշխարհում առաջին անգամ երկրպագուները հնարավորություն են ունեցել աջակցել իրենց թիմերին առցանց տարբերակով:
«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, որոնք ներկա չեն խաղին»,- նշել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:
Առաջնությունը վերսկսվել է «Օրհուս»-«Ռաններս» խաղով: Տոմսերն անվճար էին, երկրպագուներն իրենք կարող էին ընտրել իրենց տրիբունան: Ավելին, ֆուտբոլիստները կարող էին նույնիսկ լսել իրենց երկրպագուներին ձայները, որոնք գտնվում էին էկրանի մյուս կողմում:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: