Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

սս

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Ժամկետը նախատեսված է մինչև 2031թ:

Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 43 տոկոսը։ 

ԱՄՆ-ը չի ճանաչել Վենեսուելայի նախագահ Մադուրոյի երդմնակալության արարողությունը, հայտարարել են ամերիկյան վարչակազմում։ 

--00—ՍՊ