ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը:
Սթարմերի պլանավորած այցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո՝ չհստակեցնելով, թե երբ է Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելելու Ուկրաիանա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ