ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Հետևում եմ ԱԺ նիստին ու ...
Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...
Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան: Մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:
Ժողովուրդ, հասկանում ե՞ք, բռնապետությունն այլ կերպ չի լինում...
Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր...
Մեկն էլ (Արթուր Մանուկյան, ով «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:
Դուք հասկանում ե՞ք՝ ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...։
Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:
Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...»: