ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են արդեն 34 երկրներ։ Այս մասին գրել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ոչ թե մենք այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք, ինչը, սակայն, մինչ օրս հրաժարվում է անել։ Միևնույն ժամանակ, 2020 - 2023 թվականներին Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը․ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը։
Ավելին, ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը։ Հետևաբար, Անդրանիկ Քոչարյանի կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման, որն այսօր շարունակում է Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ դադարեցվի։ Այն ապապետական է, ապազգային և, վերջապես, հակահայկական։»։
--00—ԱՊ