ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News
Թուրքիայի խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու մեկ դեպք է հաստատվել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ Մեջլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված թեյարանում աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել է և պատասխանը դրական է եղել։
Այս դեպքի հաստատումից հետո մեջլիսի բոլոր այն աշխատակիցներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, պահանջվել է թեստ հանձնել։
Հերթապահ լրագրողների համար բացվել է խորհրդարանի հիվանդանոցը և վերջիններս թեստավորվել են։ Շենքն ամբողջությամբ ախտահանվել է։
Նշենք, որ Թուրքիայում վարակակիրների թիվը 181,298 է, որից 153,379-ն ապաքինվել է:
--00--ԼՄ