ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը
Կինոռեժիսորը փոխանցում է կատարել առցանց վճարման համակարգով, գրելով՝ «Ատոմ Էգոյանի 60 ամյակին։ Երանի այն նշեի Հայաստանում»,-տեղեկացրել է Արշամյանը։
--0--ԿԿ