ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։
--0--ԿԿ