ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News
Իրապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառմալով Նարեկ Սամսոնյանի՝ վարչական ձերբակալմանը:
«Նարեկ Սամսոնյանի մոտ եմ։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն. Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»,-գրել է իրավապաշտպանը:
Ավելի վաղ Նարեկ Սամսենյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման է ենթարկվել կենտրոնի ոստիկանություն»:
--00—ԼՄ