ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած բախման վերաբերյալ:
«Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։
Ճիշտ է ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։
Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու՝ Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
--00—ԼՄ