ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։
--0--ԿԿ