ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Թուրք հայտնի դերասանուհի, «Մարգարիտ» հեռուստանովելի աստղ Սոնգյուլ Օդենը ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին հայտնում է Arevelk-ը: Թուրքական մամուլը հայտնում է, որ երջանիկ զույգն ամուսնացել է չորս տարի ընկերություն անելուց հետո:
Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:
Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:
Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո նրան անվանել են «Արևելյան երազների թագուհի»:
--00--ԱԹ