ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։
Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին։ Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ ու նույն ատրճանակի 8 փամփուշտ, որոնք առգրավվեցին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ