ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հարցին, թե երեխան ի՞նչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելուդիմակ դիմակ կրելու դեպքում:
«Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար, երբ ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք, իզուր է։ Դա ոչ էլ անգամ ԿԳՄՍ-ն է որոշում։ Դա որոշվում է ԱՆ-ի կողից և սրա «կարելիության» կամ «չի կարելիության» հարցը ԱՆ-ի դաշտում է։
Բժիշկների արձագանքին եմ սպասում կամ փորձագետների, ովքեր պետք է ասեն ԱՆ-ին, որ դիմակ կրող երեխան ինչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելու։ Ես համարում եմ, որ մենք մասնագիտական խոսք չենք փոխանցում, այլ հուզական։
Ակնկալում եմ մասնագիտական առաջարկով դիմել ԱՆ։ Հարցերն իրենց հասցեատերերն ունեն և որքան էլ ես ձգտեմ, չեմ կարողանա հասցնել ամեն տեսակ հարցով պատասխանել հարյուրավոր մարդկանց պահանջներին։
Գիտեմ շատերդ եք այս հարցով զայրացած, շատերդ ասելիք ունեք, բայց, իսկապես, դա ԱՆ-ի դաշտն է, և ես նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել ինձ վրա և ասել, որ ճիշտ է կամ սխալ, ոչ էլ դպրոցի տնօրենն ու ուսուցիչն են կարող վերցնել պատասխանատվություն, քանի որ ինչպես հասկացա վերջին ծանուցումներից, սեպտեմբերի 15-ից հետո ի՜նչ եղավ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն են մեղավոր։
Վստահ եմ, որ շուտով նոր կարգավորումներ կլինեն, ուստի, եթե խելամիտ առաջարկներ կան ուղարկեք համապատասխան կառույցներ։
Բոլոր վիրավորող արտահայտությունները կջնջվեն։ Լավ եղեք»։
--00—ԼՄ