ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Օգոստոսի 29-ին՝ ժամը 16:40-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, Գրետա Գ․-ն (ծնված 1960 թ.) վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 2 կմ) շտապօգնության ավտոմեքենային:
--00—ԼՄ