ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Լոս Անջելեսում շերիֆի գրասենյակի աշխատակիցները սևամորթի են սպանել` մի քանի անգամ կրակելով նրա ուղղությամբ: Հաղորդվում է, որ Լոս Անջելեսի շրջանի իրավապահները փորձել են կանոնների խախտման համար կանգնեցնել սևամորթ տղամարդուն, որ հեծանիվ էր վարում: Վերջինս, սակայն, փորձել է թաքնվել ոստիկաններից` մի կողմ նետելով հեծանիվը:
Ոստիկանները որոշ ժամանակ անց կարողացել են հասնել տղամարդուն, դրանից հետո բախում է սկսվել նրանց միջև: Տղամարդը հարվածել է ոստիկանին, շերիֆի օգնականները տղամարդու իրերի մեջ տեսել են ատրճանակ, ինչից դրդված էլ` կրակել են նրա ուղղությամբ:
Տղամարդուն հրազենային մի քանի վիրավորում է հասցվել, որի հետևանքով վերջինս մահացել է: Այս միջադեպի հետևանքով իրավապահների շրջանում տուժողներ չկան:
Դեպքի վայրում բողոքի ակցիա է սկսվել. այդտեղ ոստիկանական գործողությունների դեմ բողոքողների մի ստվար զանգված է հավաքվել:
--00--ԱԹ